Դերասան Վլադիմիր Էտուշի առողջական վիճակը ծանր է մնում

12:16 • 27.06.17

Նախօրեին Մոսկվայում հոսպիտալացված դերասան Վլադիմիր Էտուշի առողջական վիճակը ծանր է մնում: Այս մասին РИА Новости-ին հայտնել են Սկլիֆոսովսկու անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժնում:

«Նա դեռևս նյարդավիրաբուժական կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում է: Վիճակը ծանր է, մարմնի ջերմաստիճանը՝ 36,6 աստիճան», - պատմել են հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Մոսկվայում հոսպիտալացվել է սիրված դերասան Վլադիմիր Էտուշը: Վախթանգովի անվան թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկի խոսքով՝ Էտուշի մասնակցությամբ բեմադրությունը հետաձգվել է, քանի որ դերասանը չի կարող բեմ բարձրանալ:


«Կենցաղային վնասվածք է: Պոլիկլինիկայի աստիճանները բարձրանալիս կինը չի կարողացել նրան բռնել»,-ասել էր թատրոնի տնօրենը:

Դերասան Վլադիմիր Էտուշի առողջական վիճակը ծանր է մնում