Հրապարակվել է Հյու Ջեքմանի մասնակցությամբ «Մեծագույն շոումենը» ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)
Հրապարակվել է «Մեծագույն շոումենը» ֆիլմի առաջին թրեյլերը, որում գլխավոր դերակատարամամբ հանդես է եկել Հյու Քեջմանը: Թրեյլերը հրապարակվել է 20th Century Fox Russia-ի յութուբյան էջում:
Ինչպես ներկայացնում է Gazeta.ru-ն, ֆիլմը պատմում է ամերիկացի շոումենի և գործարարի մասին, որը մեծ ազդեցություն է գործել շոու-բիզնեսի վրա:
Սյուժեի համաձայն` Թեյլոր Բարնումը երազել է պատմության մեջ հավերժանալու մասին, սակայն իր զբաղմունքներից և ոչ մեկն իրեն հաճույք չի պատճառել: Երբ թվում է, թե ողջ աշխարհը նրա դեմ է դուրս եկել, նա սենսացիոն ներկայացում է բեմադրում:
Ֆիլմում նկարահանվել են նաև Զակ Էֆրոնը, Միշել Ուիլյամսը, Ռեբեկա Ֆերգյուսոնը, Զենդեա Քոուլմանը: Ֆիլմի ռեժիսորն է Մայքլ Գրեյսին:










