«Գրեմմի» մրցանակաբաշխությունը 2019 թվականին կրկին կանցկացվի Լոս Անջելեսում

23:28 • 28.06.17

Գլխավոր ամերիկյան երաժշտական «Գրեմմի» մրցանակաբաշխության արարողությունը 2019 թվականից կրկին կանցկացվի Լոս Անջելեսում: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին ասվում է Ամերիկյան արվեստների և տեխնիկայի ազգային ակադեմիայի հաղորդագրության մեջ:

Հաջորդ տարի միջոցառումը, ինչպես և նախատեսված է եղել, կկայանա նյույորքյան Madison Square Garden բեմում: Սա առաջին անգամ տեղի կուենան 2003 թվականից ի վեր: Սակայն, ինչպես նշել են Ակադեմիայից, որ 2019 թվականից մրցանակաբաշխությունը կրկին կանցկացվի Լոս Անջելեսի Staples Center մարզահամերգային համալիրում:

Ակադեմիան 4 տարով պայմանագիր է կնքել Staples Center -ի օպերատոր հանդիսացող AEG ընկերության հետ:

 

 

 

«Գրեմմի» մրցանակաբաշխությունը 2019 թվականին կրկին կանցկացվի Լոս Անջելեսում