Չինացի արվեստագետը 176 այլախոհի դիմանկար է հավաքել Lego-ի 1,2 մլն մասնիկից

13:35 • 28.06.17

Չինացի արվեստագետ Այ Վեյվեյը 176 այլախոհի դիմանկար է հավաքել Lego կոնստրուկտորի մասնիկներից. նմանատիպ ցուցանմուշներ կարելի է տեսնել Վաշինգտոնի Հիրշհորն թանգարանի «Հետք» ցուցահանդեսում, որը բաց կլինի հունիսի 28-ից հունվարի մեկը: Այս մասին հայտնում է Curbed Washington-ը:

Հայտնի է, որ Չինաստանի իշխանություններին քննադատելու պատճառով Այ Վեյվեյը 81 օր կալանքի տակ է եղել Պեկինում. դրանից բացի, նրան արգելել են լքել երկիրը: Նրա նոր նախագիծը նվիրված է մարդկանց, որոնք նման փորձ են ունեցել:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Այ Վեյվեյը ստեղծել է 30 երկրից 176 մարդու դիմանկար: Նրա գործերի հերոսները մարդիկ են, որոնք ձերբակալվել կամ արտաքսվել են և որոնք խնդրել են ապաստարան տրամադրել իրենց: Նրանք ընտրվել են իրավապաշտպան կազմակերպությունների տեղեկությունների հիման վրա:

Նշվում է, որ արվեստագետին պահանջվել է Lego-ի 1,2 միլիոն մասնիկ: Յուրաքանչյուր դիմանկարի գույն պատկերում է այլախոհի երկրի ազգային դրոշի գույները. դիմանկարն ընդհանուր առմամբ նպատակ ունի հիշեցնել տեղորոշման համակարգերում կամ համացանցում տեղ գտած լուսանկարները:

 

 

Չինացի արվեստագետը 176 այլախոհի դիմանկար է հավաքել Lego-ի 1,2 մլն մասնիկից