Պորտուգալացի լուսանկարչուհին Photoshop-ի միջոցով համադրում է իրական և երևակայական աշխարհները (լուսանկարներ)

12:57 • 28.06.17

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի 18-ամյա բնակչուհի Լուիզա Ազևեդոն զբաղվում է լուսանկարչությամբ, և նրա աշխատանքներն աչքի են ընկնում յուրահատուկ ստեղծարարությամբ և անկրկնելի մթնոլորտով:

Bored Panda-ն գրում է, որ աղջիկը սովորում է Լիսաբոնի համալսարանի Գեղարվեստի ֆակուլտետում՝ մասնագիտանալով մուլտիմեդիա արվեստի գծով:

Լուիզայի խոսքով՝ նա լուսանկարչական արվեստին ծանոթացել է 15 տարեկանում, երբ հայտնաբերել է Instagram-ը: Սկզբում աղջիկը սովորական լուսանկարներ է արել իր հեռախոսով, սակայն հետո գիտակցել, որ ցանկանում է սովորել ավելին: Այսպես, նա սկսել է նոր տեխնոլոգիաներ փնտրել և փորձարկել՝ արդյունքում տիրապետելով Photoshop ֆոտոխմբագրիչին:

«Ամեն ինչ ինքնուրույն եմ սովորել՝ դիտելով ուսուցողական տեսանյութեր YouTube-ում: Ամեն օր փորձում եմ բարելավել իմ հմտությունները և նոր բաների հասնել: Լուսանկարչական մանիպուլյացիաների միջոցով փոփոխությունների եմ ենթարկում իրականությունը՝ համադրելով այն իմ երևակայական աշխարհի հետ: Համոզված եմ՝ երևակայությունն ու ստեղծարարությունը սահմաններ չունեն», - պատմել է նա:

Աղջկա խոսքով՝ վերջին երկու տարվա ընթացքում ինքը հիմնականում սյուրռեալիստական պատկերներ է ստանում՝ իրար կողք դնելով անսպասելի առարկաներ և տեղանքներ, որոնց հիմքն իրական լուսանկարներն են:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պորտուգալացի լուսանկարչուհին Photoshop-ի միջոցով համադրում է իրական և երևակայական աշխարհները (լուսանկարներ)