«Иванушки International» խմբի նախկին անդամը գտնվում է հիվանդանոցում՝ ծանր վիճակում. Life.ru

13:16 • 28.06.17

Ռուսական հայտնի «Иванушки International» խմբի նախկին անդամ Օլեգ Յակովլևը գտնվում է հիվանդանոցում: Այս մասին հայտնում է Life.ru-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 47-ամյա երգչին միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին: Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:

Նշվում է, որ Յակովլևը Մոսկվայի հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել մի քանի օր առաջ:

«Иванушки International» խմբի նախկին անդամը գտնվում է հիվանդանոցում՝ ծանր վիճակում. Life.ru