Էկրանային հայտնի զույգեր, որոնք իրական կյանքում իրար տանել չէին կարողանում (լուսանկարներ)
Մեծ էկրանին սերն այնքան համոզիչ է լինում, որ երբեմն հավատում ես, թե դերասաններն իրականում էլ են իրար հանդեպ յուրահատուկ զգացմունքներ տածում:
Սակայն պարզվում է, որ էկրանային զույգերը միշտ չէ, որ իրական կյանքում նորմալ հարաբերություններ են ունենում: Երբեմն նրանք ստիպված են լինում հաղթահարել անձնական հակակրանքն ու խելակորույս սիրահարված ձևանալ:
AdMe.Ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է մի շարք էկրանային զույգերի, որոնք նկարահանման հրապարակում իրար տանել չէին կարողանում:
Ռայան Գոսլինգ և Ռեյչել ՄքԱդամս
«Հիշողության օրագիր»
Հայտնի է, որ կինոյում իրար անսահման սիրող զույգն իրական կյանքում ատում էր մեկը մյուսին: Այս հակակրանքն այնքան մեծ էր, որ Գոսլինգը մի պահ նույնիսկ հրաժարվել է նկարահանվել ՄքԱդամսի հետ ու պահանջել, որ խաղընկերուհուն փոխեն:

Թոնի Քերթիս և Մերիլին Մոնրո
«Ջազում միայն աղջիկներ են»
Քերթիսը Մոնրոյին մեղադրել է անընդհատ ուշանալու ու տեքստը սովորել չցանկանալու համար: Հայտնի է, որ Քերթիսը ստիպված է եղել 42 անգամ խաղալ դրվագներից մեկը, մինչև որ Մոնրոն կարողացել է ճիշտ արտասանել իր բառերը: Դերասանը նույնիսկ ասել էր, որ «Մոնրոյի հետ համբուրվելը նույնն է, ինչ Հիտլերի հետ համբուրվելը»:

Ջուլյա Ռոբերթս և Նիք Նոլթի
«Ես սիրում եմ անհաջողություններ»
Այս դերասանների միջև հակակրանքն այն աստիճան մեծ էր, որ երկխոսությունների մի մասը նրանք նկարահանել են իրարից առանձին: Նկարահանումներից հետո դերասաններն առանց կաշկանդվելու պատմել են համատեղ աշխատանքի անտանելիության մասին:

Դասթին Հոֆման և Մերիլ Սթրիփ
«Քրամերն ընդդեմ Քրամերի»
Հատնի է, որ օսկարակիր ֆիլմի նկարահանումների ժամանակ Հոֆմանին անընդհատ հունից հանել է այն փաստը, որ Սթրիփին հաջողվում է համոզել ռեժիսորին ու փոխել կերպարային գծերը, տեքստի որոշ հատվածներ:

Մառլոն Բրանդո և Սոֆի Լորեն
«Կոմսուհին՝ Հոնկոնգից»
Նկարահանումների հենց ամենասկզբում իտալացի գեղեցկուհին բողոքել է, որ խաղընկերը չափից ավելի սիրառատ է ու ձեռքերին ազատություն է տալիս: Դրանից հետո խաղընկերների միջև լարվածություն է առաջացել: Թեև Լորենն անընդհատ փորձել է հարթել խնդիրները, սակայն Բրանդոն պարբերաբար տհաճ կատակներ է արել գեղեցկուհու վերաբերյալ:

Թոմ Հարդի և Շառլիզ Թերոն
«Խենթ Մաքսը. ցասման ուղի»
Ֆիլմի նկարահանումներն անցել են չափազանց բարդ պայմաններում՝ անապատ, կիչիզ արև, լիարժեք մեկուսացում, դժվար սցենար: Հարդին և Թերոնն իրենց հերոսների պես անցել են ատելությունից մինչև սերն ընկած ճանապարհը: Հայտնի է, որ նկարահանման հրապարակում դերասաններն անընդհատ վիճել են: Թերոնի խոսքով՝ «իրենք, կարելի է ասել, իրար կոկորդ էին կրծում»: Սակայն նկարահանումների ավարտից հետո Հարդին խաղընկերուհու համար գրություն է թողել. «Դու իսկական սարսափ ես, բայց միևնույն ժամանակ ահավոր զիլ մարդ ես: Ես քեզ կարոտում եմ: Սիրով՝ Թոմիից»:











