Մահացել է շվեդ դերասան Միքայել Նյուկվիստը
Հիսունվեց տարեկանում կյանքից հեռացել է շվեդ դերասան Միքայել Նյուկվիստը, ով առավել հայտնի էր «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմից։
Ինչպես փոխանցում է lenta.ru-ն, դերասանը 1 տարի տառապել է թոքերի քաղցկեղից։
Դերասանը ծնվել է 1960թ.-ին Ստոկհոլմում։ Իր առաջին դերը Նյուկվիստը ստանձնել է «Kamraterna» հեռուստաֆիլմում 1982թ.-ին, սակայն նրան առավել մեծ հայտնիություն է բերել «Միլենիում» ֆիլմը։
Նումի Ռապասի հետ նա նկարահանվել է «Վիշապի դաջվածքով աղջիկը» և «Աղջիկը, որ պայթեցնում էր օդային ամրոցները» հայտնի ֆիլմերում։











