ԱՄՆ-ում «Աստղային պատերազմների» R2-D2 ռոբոտն աճուրդում վաճառվել է 2,76 մլն դոլարով

12:22 • 29.06.17

Ամերիկացի ռեժիսոր Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ սագայի R2-D2 ռոբոտն աճուրդում վաճառվել է 2,76 միլիոն դոլարով: Հայտնի է, որ The Profile Hollywood Auction 89 աճուրդն անցկացվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում:

Associated Press գործակալության հաղորդմամբ՝ ռոբոտը եղել է աճուրդի ամենաթանկ նմուշը, սակայն անհայտ է՝ ով է ձեռք բերել այն:

Նշվում է, որ աճուրդում ներկայացվել են սագային վերաբերող այլ իրեր: Այսպես, օրինակ, Լյուք Սքայուոքերի լուսասուրն առաջին երկու ֆիլմից վաճառվել է 450 հազար դոլարով, այնինչ դրա մեկնարկային գինը եղել է 250 հազար դոլար: Դրանից բացի, Դարթ Վեյդերի օրիգինալ սաղավարտը վաճառվել է 96 հազար դոլարով:

 

 

 

ԱՄՆ-ում «Աստղային պատերազմների» R2-D2 ռոբոտն աճուրդում վաճառվել է 2,76 մլն դոլարով