«Գահերի խաղը» սերիալի 7-րդ սեզոնի ամենաերկար սերիան 90 րոպե տևողություն կունենա

23:53 • 29.06.17

«Գահերի խաղը» ամերիկյան հեռուստասերիալի յոթերորդ եթերաշրջանը խոստանում է զարմացնել ինչպես սցենարային լուծումներով, այնպես էլ սերիաների տևողությամբ:

Ինչպես նշում է The Independent-ը, ամենաերկար սերիան 90 րոպե տևողություն է ունենալու: Ավելի վաղ արդեն հայտնի էր դարձել, որ այս եթերաշրջանի ժամանակ կցուցադրվեն ֆիլմի պատմության մեջ ամենաերկար և ամենակարճ սերիաները:

Ֆիլմի նկարահանող անձնակազմի ներկայացուցչի խոսքով` ամենակարճ սերիայի տևողությունն էլ կկազմի 50 րոպե: Դա ամենայն հավանականությամբ կլինի 7-րդ` վերջին սերիան, որը ինչպես նախկինում հաղորդվում էր, պետք է մոտ մեկ ժամ տևողություն ունենա:

 

 

 

«Գահերի խաղը» սերիալի 7-րդ սեզոնի ամենաերկար սերիան 90 րոպե տևողություն կունենա