Մահացել է «Иванушки International» խմբի նախկին անդամ Օլեգ Յակովլևը

10:07 • 29.06.17

Այսօր՝ հունիսի 29-ի վաղ առավոտյան, մահացել է ռուսական հայտնի «Иванушки International» խմբի նախկին անդամ Օլեգ Յակովլևը: Այդ մասին Instagram-ում հայտնել է նրա քաղաքացիական կին Ալեքսանդրա Կուցևոլը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Այսօր՝ ժամը 7:05-ին, հեռացավ իմ կյանքի գլխավոր Տղամարդը, իմ Հրեշտակը, իմ Երջանկությունը… Ինչպե՞ս եմ առանց քեզ լինելու… Թռչի՛ր, Օլեգ: Ես միշտ քեզ հետ եմ»,- գրել է նա:


Ավելի վաղ Կուցևոլը հայտնել է, որ Յակովլևը ծանր վիճակում վերակենդանացման բաժնում է գտնվում, բժիշկները նրա մոտ ախտորոշել են թոքերի երկկողմանի բորբոքում:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Մոսկվայի հիվանդանոցներից մեկը տեղափոխված 47-ամյա երգչին միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին: Բժիշկները նրա վիճակը գնահատում էին ծայրահեղ ծանր:

 

Մահացել է «Иванушки International» խմբի նախկին անդամ Օլեգ Յակովլևը