Sony-ն մոտ 30 տարվա դադարից հետո կվերսկսի վինիլային սկավառակների արտադրությունը

11:29 • 29.06.17

Ճապոնական Sony Corp. ընկերությունը հայտնել է, որ մտադիր է մոտ 30 տարվա ընդմիջումից հետո վերսկսել վինիլային սկավառակների արտադրությունը:

Ինչպես նշում է ria.ru-ն, սկավառակների զանգվածային արտադրությունը սկսվելու է այս տարի: Այդ նպատակով ընկերության Sony Music Entertainment Japan բաժինը գործարաններից մեկն արդեն համալրել է անհրաժեշտ սարքավորումներով:

Ընկերությունն իր որոշումը բացատրել է այն փաստով, որ վերջին շրջանում նկատվում է վինիլային սկավառակների մեծ պահանջարկ: Օրինակ՝ 2016թ. Ճապոնիայում պատրաստվել է 800.000 վինիլային սկավառակ, մինչդեռ 2010թ.՝ ընդամենը 105.000 հատ:

Աղբյուրը մանրամասնում է, որ Sony Corp.-ը զբաղվել է վինիլային սկավառակների արտադրությամբ մինչև 1989թ., սակայն դադարել է դա անել CD սկավառակների ի հայտ գալուց հետո: Դրանից հետո Ճապոնիայում վինիլային սկավառակների արտադրությամբ զբաղվել է միայն Toyokasei Co. ընկերությունը:

Sony-ն մոտ 30 տարվա դադարից հետո կվերսկսի վինիլային սկավառակների արտադրությունը