«Иванушки International»-ի նախկին անդամը մահացել է՝ այդպես էլ ուշքի չգալով. երգչի պրոդյուսեր
Ռուսական հանրահայտ «Иванушки International» խմբի նախկին անդամ Օլեգ Յակովլևն այսօր առավոտյան մահացել է հիվանդանոցի վերակենդանացման բաժնում՝ այդպես էլ ուշքի չգալով, այս մասին kp.ru-ի հետ զրույցում ասել է նրա պրոդյուսերն ու քաղաքացիական կինը՝ Ալեքսադրա Կուցևոլը։
«Նա ուղղակի ուշքի չեկավ»,- ասել է նա։
Ավելի վաղ Կուցևոլը հայտնել էր, որ Յակովլևը ծանր վիճակում վերակենդանացման բաժնում է գտնվում, բժիշկները նրա մոտ ախտորոշել են թոքերի երկկողմանի բորբոքում:
Օրեր առաջ հաղորդվել էր, որ Մոսկվայի հիվանդանոցներից մեկը տեղափոխված 47-ամյա երգչին միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին: Բժիշկները նրա վիճակը գնահատում էին ծայրահեղ ծանր:
Ինչպես փոխանցում է lenta.ru-ն, Յակովլևի հիշատակը հարգել է խմբի անդամներից Կիրիլ Անդրեևը, ով Instagram-ի իր էջում գրել է. «Այսօր կյանքից հեռացավ ընկերս, մենք համերգային շրջագայությունների ժամանակ նրա հետ անցկացրել ենք 15 տարի, միասին պտտվել ամբողջ երկրագնդով։ Օլեժկա, թանկագինս, Աստված հոգիդ լուսավորի»։










