Թուրքիայում շունը միջամտել է Վիեննայի կամերային նվագախմբի ելույթին (լուսանկարներ, տեսանյութ)

16:55 • 30.06.17

Թուրքիայի տարածքում գտնվող հնագույն Եփեսոս քաղաքում Վիեննայի կամերային նվագախմբի ելույթի ժամանակ տեղի է ունեցել ուշագրավ միջադեպ. շունը բարձրացել է բեմ ու արժանացել հանդիսատեսի ծափահարություններին:

Ինչպես նշում է abc7.com կայքը, «երաժշտասեր» չորքոտանին նստել է նվագավարի կողքին, մինչ նվագախումբը նվագել է Մենդելսոնի «Իտալական» սիմֆոնիան:

Դատելով տեսանյութից՝ շունն իրեն շատ լավ է զգացել բեմում:

Համերգի ավարտից հետո երաժիշտներից մեկն ասել է, որ շան անսպասելի հայտնությունը միջոցառման ամենահետաքրքիր պահն է եղել:

 

Картинки по запросу Dog crashes orchestra performance in Turkey

Картинки по запросу Dog crashes orchestra performance in Turkey

 

Թուրքիայում շունը միջամտել է Վիեննայի կամերային նվագախմբի ելույթին (լուսանկարներ, տեսանյութ)