Էտուշն արդեն իրեն լավ է զգում և 2-3 օրից դուրս կգրվի հիվանդանոցից. Վախթանգովի անվան թատրոնի տնօրեն

13:32 • 30.06.17

Վախթանգովի անվան թատրոնում պատմել են հոսպիտալացված դերասան Վլադիմիր Էտուշի առողջական վիճակի մասին: Այս մասին հայտնում է «Մոսկվա» գործակալությունը:

«Նա լավ է զգում իրեն, վեր է կենում, ուտում, ամեն ինչ լավ է: Երկու-երեք օրից նա դուրս կգրվի և կգնա վերականգնման», - ասել է թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը:

Նրա խոսքով՝ 95-ամյա Էտուշը գործի կանցնի սեպտեմբերին, քանի որ ներկա պահին ավարտվում է թատրոնի աշխատանքային շրջանը:

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Մոսկվայում հոսպիտալացվել է հայտնի ու սիրված դերասան Վլադիմիր Էտուշը:


«Կենցաղային վնասվածք է: Պոլիկլինիկայի աստիճանները բարձրանալիս կինը չի կարողացել նրան բռնել», - այդ ժամանակ ասել էր Կիրիլ Կրոկը:


Նա նաև հավելել էր, որ Էտուշի մասնակցությամբ բեմադրությունը կհետաձգվի, քանի որ դերասանը չի կարող բեմ բարձրանալ:

Էտուշն արդեն իրեն լավ է զգում և 2-3 օրից դուրս կգրվի հիվանդանոցից. Վախթանգովի անվան թատրոնի տնօրեն