«Շերլոկի» ստեղծողն ակնարկել է, որ սերիալը կարող է շարունակություն ունենալ
Բրիտանական «Շերլոկ» սերիալի ստեղծողներից մեկը՝ Սթիվեն Մոֆաթը, ակնարկել է, որ սերիալը կարող է շարունակություն ունենալ: Այս մասին հայտնում է Digital Spy-ը:
«Ամեն դեպքում, կարծում եմ, որ մենք կվերադառնանք», - ասել է նա:
Ընդ որում՝ նա նշել է, որ ներկա պահին սերիալի ամբողջ թիմը զբաղված է ուրիշ նախագծերով:
Սերիալում պրոֆեսոր Մորիարտիի դերը խաղացող Էնդրյու Սքոթը ենթադրել է, որ շոուն էկրաններ չի վերադառնա առնվազն երկու տարի:
«Շերլոկի վրա չենք աշխատի ևս մի երկու տարի: Գիտե՞ք, բոլորը շատ զբաղված են», - ասել է նա:










