Ամերիկյան դատարանը մերժել է Փոլ Մաքքարթնին վերադարձնել The Beatles-ի երգերի հեղինակային իրավունքը

01:23 • 01.07.17

The Beatles խմբի նախկին մենակատար, բրիտանացի երաժիշտ Փոլ Մաքքարթնիին չի հաջողվել վերադարձնել մի շարք ստեղծագործությունների հեղինակային իրավունքը, որոնք գրել է «լիվերպուլյան քառյակի» մյուս անդամի` Ջոն Լենոնի հետ միասին:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը Նյու Յորք նահանգի Հարավային շրջանի դաշնային դատարանը մերժել է Մաքքարթնիի հայցը:

 Դատավորը որոշել է մերժել հայցը, սակայն միևնույն ժամանակ խոստացել գործի քննությանը վերադառնալ ավելի ուշ: Մաքքարթնիի պահանջի կրկնակի ուսումնասիրման ժամկետը չի նշվում:

Խոսքը 1962-1972 թվականներին գրված ստեղծագործությունների մասին է, որոնց թվում են Across the Universe և I Want to Hold Your Hand հիթերը, որոնց հեղինակային իրավունքը 1985-ին ձեռք է բերել Մայքլ Ջեքսոնը:

Ամերիկյան դատարանը մերժել է Փոլ Մաքքարթնին վերադարձնել The Beatles-ի երգերի հեղինակային իրավունքը