Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն նշանվել է իսրայելցի երգչուհու հետ
Հոլիվուդյան 54-ամյա կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն նշանվել է իսրայելցի երաժիշտ Ցվիկ Պիկի դստեր՝ երգչուհի և մոդել 32-ամյա Դանիելա Պիկի հետ:
Ինչպես հայտնում է Variety-ն, Քվենտինը և Դանիելան ծանոթացել են 2009թ.-ին, երբ Տարանտինոն իր «Անհաջողակ սրիկաներ» ֆիլմի գովազդային արշավի համար այցելել էր Իսրայել:
Ընդամենը ծանոթության հաջորդ օրը զույգին տեսել են մայրաքաղաք Թել Ավիվի ռեստորաններից մեկում, և մինչ այժմ աստղային զույգը շարունակում է հանդիպել:










