Բրիտանացին 35 պարկ աղբ է հավաքել լողափում՝ վերածելով այն արվեստի գործերի (լուսանկարներ)

14:09 • 04.07.17

Մեծ Բրիտանիայի Քորնուոլ թերակղզու բնակիչ Ռոբ Առնոլդը, որը լողափերի մաքրման աշխատանքներով զբաղվող թիմի անդամ է, արտասովոր լուծում է տվել առափնյա գոտիների աղտոտմանը. տղամարդը 35 պարկ աղբ է հավաքել և վերածել այն արվեստի գործերի:

«Իրականում սովոր եմ նման տեսարանների ականատես լինել, սակայն  այս անգամ աղբն այնքան շատ էր, որ դա ցնցեց ինձ: Մոտս այնպիսի տպավորություն առաջացավ, որ օվկիանոսը փսխելով ազատվում է իրեն խեղդող աղբից: Ահա թե ինչու որոշեցի այս կերպ մարդկանց հետ կիսվել ինձ հուզող հարցով», - ասել է Առնոլդը:

Bored Panda-ի հաղորդմամբ՝ աղբի մեծ մասը կազմված է եղել պլաստիկ տարաներից և խաղալիքներից: Տղամարդն աղբը դասակարգել է ըստ գույնի, չափի և ձևի՝ արտասովոր ինստալյացիաները ներկայացնելով շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարին նվիրված ցուցահանդեսում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բրիտանացին 35 պարկ աղբ է հավաքել լողափում՝ վերածելով այն արվեստի գործերի (լուսանկարներ)