«Հարցազրույց Պուտինի հետ» ֆիլմի ռեժիսորին մեղադրել են հեղինակային իրավունքների խախտման համար

17:50 • 04.07.17

Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքում բնակվող օպերատոր Վլադիմիր Ժիլկոն մեղադրել է հայտնի ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունին հեղինակային իրավունքների խախտման համար և Instagram-ի իր էջում պնդել, որ «Հարցազրույց Պուտինի հետ» վավերագրական ֆիլմում վերջինս օգտագործել է կադրեր, որոնք արվել են իր կողմից։

Ինչպես հայտնում է lenta.ru -ն, խոսքը ֆիլմի 33,41 և 48,45 րոպեներին ցուցադրված և հայտնի «Լյալյա Կակաչ» մզկիթը պատկերող կադրերի մասին է։ Ռուսաստանցի օպերատորը հայտնել է, որ դրանք նրանից գնվել են ստանդարտ արտոնագրով, ինչն արգելում է նյութի օգտագործումը հեռուստատեսությամբ։

Նշենք, որ չորս մասից բաղկացած ֆիլմը, որի պատրաստման վրա ռեժիսորը ծախսել է երկու տարի, ԱՄՆ-ում ցուցադրվել է հունիսի 12-15-ը: Ռուսաստանում այն ցուցադրվել է հունիսի 19-22-ը։


«Հարցազրույց Պուտինի հետ» ֆիլմի ռեժիսորին մեղադրել են հեղինակային իրավունքների խախտման համար