Շվեդիայում երաժշտական փառատոնը չեղարկվել է սեռական ոտնձգությունների պատճառով
Շվեդիայում ամենախոշոր՝ «Բրովալա» փառատոնը որոշվել է չանցկացնել 2018 թվականին։ Պատճառն այս տարվա փառատոնին տեղի ունեցած առնվազն մեկ բռնաբարությունը և ավելի քան տասնյակ այցելուների՝ սեռական ոտնձգությունների մասին բողոքներն են, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Բրովալա»-ն անց է կացվել նախորդ հանգստյան օրերին Ստոկհոլմից 170 կիլոմետր հարավ գտնվող Նորչոպինգ քաղաքում: Փառատոնին մասնակցել են System of a Down-ը, Linkin Park-ը, Alesso-ն, The Killers-ը:
Միջոցառումից հետո տեղի ոստիկանություն է ներկայացվել սեռական ոտնձգությունների մասին 11 դիմում, այդ թվում՝ ուրբաթ երեկոյան Հոքան Հյոլսթրոմի կատարման ժամանակ մեկ բռնաբարության մասին:
Փառատոնի կազմակերպիչները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ հաջորդ տարի այն չի անցկացվելու:
Սեռական ոտնձգությունների մասին հայտարարություններ և բռնաբարության մասին հինգ դիմում է ներկայացվել անցած տարի՝ «Բրովալա-2016»-ի ընթացքում և փառատոնից անմիջապես հետո:










