Հոլիվուդյան աստղ Թոմ Քրուզը տոնում է 55-ամյակը (լուսանկարներ)
Հուլիսի 3-ին հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Թոմ Քրուզը դարձավ 55 տարեկան:
Դերասանը կինոյում հայտնի է դարձել դեռևս պատանի տարիքում, երբ նկարահանվել է «Անավարտ սեր» ֆիլմում: Մինչ այժմ Քրուզը խաղացել է 44 ֆիլմում: Սակայն նրա մասնակցությամբ թերևս ամենահայտնի գործը «Առաքելությունն անհնար է» ֆիլմաշարն է:
Դերասանը 3 անգամ առաջադրվել է «Օսկար»-ի, ինչպես նաև «Ոսկե գլոբուսի» եռակի մրցանակակիր է:













