Անեթ Բենինգը կգլխավորի Վենետիկի 74-րդ կինոփառատոնի ժյուրին

15:13 • 05.07.17

Ամերիկացի դերասանուհի Անեթ Բենինգը կգլխավորի Վենետիկի 74-րդ կինոփառատոնի ժյուրին: Այս մասին հայտնում է Variety-ն:

Ինչպես նշել է կինոփառատոնի ստուգատեսի գեղարվեստական ղեկավար Ալբերտո Բարբերան, եկել է տղամարդկանց երկար ցանկից հրաժարվելու և միջազգային մրցույթում կնոջը որպես ղեկավար հրավիրելու ժամանակը:

Հայտնի է, որ վերջին անգամ կինը գլխավորել է Վենետիկի կինոփառատոնի ժյուրին 2006 թվականին. ղեկավարի դերում հանդես է եկել ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովը:

Անեթ Բենինգը կգլխավորի Վենետիկի 74-րդ կինոփառատոնի ժյուրին