«Լեդիի դիմանկար». Ջուլիանա Մուրը՝ հայտնի կտավների նորաձև վերարտադրությունում (լուսանկարներ)

14:47 • 05.07.17

Ամերիկյան Harper’s Bazaar ամսագիրը հրապարակել է «Լեդիի դիմանկար» կոչվող հոդվածը, որը նվիրված է ամերիկացի դերասանուհի Ջուլիանա Մուրին: Հոդվածն ուղեկցվել է Ջուլիանա Մուրի դիմանկարներով, որոնցում նա հանդիսացել է որպես հայտնի կտավների հերոսուհի:

Գաղափարն ի կատար ածելու նպատակով հոդվածի հեղինակները հետաքրքիր ֆոտոսեսիա են արել. կարմրահեր դերասանուհին ներկայացել է նորաձևության տների տարբեր հավաքածուների հագուստներով՝ նմանակելով անցյալի կտավների կերպարները:

Big Picture կայքը հրապարակել է Մուրի լավագույն կերպարները, որոնք և ներկայացնում ենք ստորև:

Ջոն Սինգեր Սարջենթ, «Մադամ X», 1884

Ralph Lauren

 

Էգոն Շիլե, «Նստած կինը», 1917

Զգեստը՝ Lanvin, զուգագուլպաներ՝ Wolford

 

Յան Վերմեր, «Մարգարտյա ականջօղով աղջիկը», 1665

 

Յան Վերմեր, «Կաթնավաճառ կինը», 1658

 

Յան Վերմեր, «Վիրջինալի մոտ կանգնած աղջիկը», 1670

 

Յան Վերմեր, «Սուրբ Պրաքսիդիա», 1665

«Լեդիի դիմանկար». Ջուլիանա Մուրը՝ հայտնի կտավների նորաձև վերարտադրությունում (լուսանկարներ)