Ջինա Լոլոբրիջիտան տոնել է 90-ամյակը (լուսանկարներ)
Հուլիսի 4-ին իտալացի լեգենդար դերասանուհի Ջինա Լոլոբրիջիտան դարձավ 90 տարեկան:
Ջինային հատկապես մեծ ճանաչում բերեցին ֆրանսիական «Ֆանֆան Տյուլպան», ինչպես նաև «Փարիզի Աստվածամոր տաճարը» ֆիլմերը, որում դերասանուհին խաղում էր Էսմերալդայի դերը:
Իտալուհին իր գեղեցկությամբ և անսպառ հմայքով շատ ու շատ սրտեր է գերել ողջ աշխարհում, և առ այսօր էլ շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ:
















