Ռուսաստանում հատուկ հուշադրամ կթողարկեն Այվազովսկու 200-րդ տարեդարձի առթիվ
Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկը հուշադրամ կթողարկի 1817 թվականի հուլիսի 29-ին ծնված հայազգի հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-րդ տարեդարձի առթիվ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
ԿԲ մամուլի հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է, որ հուշադրամի հակառակ կողմում լինելու է Այվազովսկու դիմանկարը՝ «9-րդ ալիք» լեգենդար կտավի ֆոնին։ Հուշադրամը թողարկվելու է 3 հազար նմուշով:










