Այսօր Ֆրիդա Կալոյի ծննդյան օրն է. հանրահայտ նկարչուհու կյանքի վերջին տարիները՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)

17:33 • 06.07.17

Այսօր Ֆրիդա Կալոյի ծննդյան օրն է։ Հանրահայտ մեքսիկացի նկարչուհին ծնվել է 1907 թվականի հուլիսի վեցին՝ Մեխիկոյի Կոյոական արվարձանում: Չնայած այն բանին, որ նկարչուհին ապրել է ընդամենը 47 տարի, նա հասցրել է արվեստի այնպիսի գործեր թողնել, որոնք մինչ օրս ոգեշնչում են մեզ:  

Հայտնի է, որ ֆրանսիացի լուսանկարիչ Ժիզել Ֆրոյնդն անմահացրել է Կալոյի կյանքի վերջին տարիները. Ֆրոյնդը սկսել է ապրել նկարչուհու և նրա ամուսին Դիեգո Ռիվերայի հետ Մեխիկոյում, երբ 1950 թվականին քաղաքական լարվածության պատճառով փախել է Արգենտինայից:

Այդ ժամանակ Ֆրիդա Կալոն արդեն տառապել է մի շարք հիվանդություններից, որոնց պատճառով մռայլ ու տխուր է դարձել, սակայն պահպանել է իր անկրկնելի ոճը:

Կալոն մահացել է 1954 թվականի հուլիսի 13-ին իր տանը: Ժիզել Ֆրոյնդի հեղինակած ֆոտոշարքը հրապարակվել է 2015 թվականին և նույն թվականին ցուցադրվել Նյու Յորքում:

Ստորև ներկայացնում ենք Ֆրիդա Կալոյի կյանքի վերջին տարիների մասին պատմող լուսանկարները, որոնք հրապարակվել են Bored Panda կայքում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այսօր Ֆրիդա Կալոյի ծննդյան օրն է. հանրահայտ նկարչուհու կյանքի վերջին տարիները՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)