Ջորջ և Ամալ Քլունիներին առաջին անգամ լուսանկարել են զույգ երեխաների հետ (լուսանկարներ)

14:01 • 06.07.17

Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիին ու նրա կնոջը՝ միջազգային կարգի փաստաբան Ամալ Քլունիին, առաջին անգամ լուսանկարել են հունիսի սկզբին լույս աշխարհ եկած զույգ երեխաների՝ Էլլայի և Ալեքսանդրի հետ:


Ինչպես նշում է harpersbazaar.com-ը, պապարացիներն աստղային զույգին լուսանկարել են իտալական Միլան քաղաքում մասնավոր ինքնաթիռով վայրէջք կատարելուց հետո:


Հայտնի է, որ Քլունիները Միլան են ժամանել իրենց փոքրիկների ծննդյան 1 ամիսը նշելու համար: Նորաթուխ ծնողները երեխաներին օդանավից իջեցրել են առանձին-առանձին՝ նրանց դրած սպիտակ մանկական կողով-պայուսակների մեջ:

 

Ջորջ և Ամալ Քլունիներին առաջին անգամ լուսանկարել են զույգ երեխաների հետ (լուսանկարներ)