Դերասան Վլադիմիր Էտուշը դուրս է գրվել հիվանդանոցից
Հայտնի ու սիրված դերասան Վլադիմիր Էտուշը, որը հունիսի 26-ին հոսպիտալացվել էր կենցաղային վնասվածքի պատճառով, դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին РИА Новости-ին հայտնել է բուժհաստատության տեղեկատվական ծառայությունը:
Հիշեցնենք, որ 95-ամյա Վլադիմիր Էտուշը վնասվածք էր ստացել պոլիկլինիկայի աստիճաններով բարձրանալու ժամանակ:
Նախնական ախտորոշումը՝ ողնաշարի կոտրվածք, չի հաստատվել. բժիշկներն ուժեղ վնասվածք են արձանագրել:
Նշենք, որ Էտուշը ծնվել է 1922թ., Մոսկվայում: Նա մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, որի ժամանակ ծանր վիրավորում է ստացել: 1945թ. ավարտել է Շչուկինի անվան թատերական ուսումնարանն ու աշխատանքի անցել Վախթանգովի անվան թատրոնում, որտեղ կարճ ժամանակում դարձել է առաջատար դերասաններից մեկը:
Նրա դերերից առավել հայտնի են տավարիշչ Սաախովը («Կովկասի գերուհին»), ինժեներ Անդրեյ Բրունսը («12 աթոռ») և ատամնաբույժ Շպակը («Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը»):










