Համբուրգում մեկնարկել է G20 գագաթնաժողովը. ինչ հարցեր են քննարկվելու. Deutsche Welle-ի անդրադարձը (լուսանկարներ)

13:48 • 07.07.17

Համբուրգում մեկնարկել է «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը: Գագաթնաժողովի շրջանակում անցկացվելու են մի շարք երկկողմ և եռակողմ հանդիպումներ, հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:


Գագաթնաժողովը հյուրընկալող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Գերմանիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում ընդունել է համաշխարհային առաջնորդներին:


Գագաթնաժողովի ընթացքում սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին հանդիպումը:


Նախօրեին քաղաքում ցույցեր են տեղի ունեցել, որոնք վերաճել են ոստիկանության հետ բախումների: Ավելի քան հարյուր ոստիկան ստացել է վնասվածքներ: Անվտանգության ապահովման գործում ներգրավվել է մոտ 20.000 ոստիկան:


Աշխարհի 20 առավել ազդեցիկ երկրների առաջնորդները գագաթնաժողովի շրջանակում քննարկելու են առավել կարևոր հարցեր, որոնցից կախված է համաշխարհային քաղաքական և տնտեսական զարգացումը:


Երկու օր տևող հանդիպումը սկսվելու է գլոբալ տաքացման դեմ պայքարի վերաբերյալ քննարկմամբ, որն ԱՄՆ նախագահը և ՌԴ նախագահը բաց են թողնելու՝ միմյանց հանդիպելու պատճառով:


Թրամփի բացակայությունը կլիմայի վերաբերյալ քննարկումից ցույց է տալիս Գերմանիայի կազմակերպիչներին, որ ԱՄՆ-ն կնախընտրի, որ այդ հարցը չընդգրկվի գագաթնաժողովի համապարփակ հռչակագրում, գրում է կայքը:


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հինգշաբթի երեկոյան նշել էր, որ պաշտոնյաներին սպասվում է երկու երկար օր, որոնց ընթացքում նրանք փորձելու են համաձայնեցնել ընդհանուր հռչակագիրը:


«Բանակցությունները հեշտ չեն լինելու»,- ասել էր նա:


Գագաթնաժողովի մասնակից երկրների միջև, կլիմայական փոփոխությունների քաղաքականությունից բացի, առկա են նաև բազմաթիվ այլ հակասություններ, այդ թվում՝ համաշխարհային առևտրի և միգրացիայի վերաբերյալ: Որոշ դիվանագետներ նշել են, որ ԱՄՆ-ն կարող է դեմ հանդես գալ G20-ի մյուս անդամներին և հրաժարվել ընդհանուր փոխհամաձայնության հասնելու նպատակից:


Սպասվում է, որ գագաթնաժողովի մասնակից երկրներն անդրադառնալու են մի շարք հարցերի՝ ահաբեկչության դեմ պայքար, միգրացիա, համաշխարհային առևտուր, Ուկրաինայի ճգնաժամ, Հյուսիսային Կորեայի վերջին հրթիռային արձակումները, Քաթարի դեմ հայտարարված բոյկոտը:  

 

 

trudeau hamburg, trudeau g20, justin trudeau son, justin trudeau wife, hadrian trudeau

hadrian trudeau

trump g20, trump hamburg, melania trump g20

trump shinzo abe, trump hamburg

vietnam president hamburg

 

 

 

Համբուրգում մեկնարկել է G20 գագաթնաժողովը. ինչ հարցեր են քննարկվելու. Deutsche Welle-ի անդրադարձը (լուսանկարներ)