Երկրի ղեկավարը ոնց լինում է, բուրգի գլուխը ինքն է, բուրգը այդ ձևով աշխատում է․ այն, ինչ կատարվում է հիմա բանակաշինության ոլորտում, դա հենց ազգային արժեքներ կրող մարդկանց մոտեցումն է․ Առուշ Առուշանյան

20:49 • 19.10.26

Այն, ինչ կատարվում է հիմա բանակաշինության ոլորտում, այն գործունեությունը, որ ծավալում է գործող կառավարությունը, ես դա համարում եմ ուժեղ, ազգային արժեքներ, եթե բանակդ հզոր է, սահմանդ հզոր է, դա հենց ազգային արժեքներ կրող մարդկանց մոտեցումն է, CTRL Z հաղորդմանը տված հարցազրույցում ասել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

«Այն պահից, երբ մեր սահմանին սկսվեցին հզոր բունկերներ կառուցվել, երբ տեսնում ես, որ քո երկրի տնտեսությունը զարգանում է, տեսնում ես, որ կոռուպցիա չկա, ֆիքսում ես, որ ժողովրդին չեն խոչընդոտում ինչ-որ ներդրում անել, այլ խթան են հանդիսանում, դա պարզ տրամաբանություն է, որ երկրի ղեկավարը ոնց լինում է, բուրգի գլուխը ինքն է, բուրգը այդ ձևով աշխատում է»,-նշել է նա՝ պատասխանելով հարցին՝ երբ սկսեց մտածել, որ Փաշինյանի իշխանությունը սպառնալիք չէ։