Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան

14:35 • 25.09.26

Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի։ Լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։

Նա հրաժարվել է պատասխանել այլ հարցերի։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին կայանալիք Գորիս համայնքի ընտրություններին ՔՊ-ի թեկնածուն Առուշ Առուշանյանն է, նա իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով։