National Geographic-ի ճանապարհորդական լուսանկարչության մրցույթի մասնակիցների աշխատանքները՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)
Ճանապարհորդության սիրահարները հաճախ ցանկանում են կիսվել իրենց այցելած վայրերով և տպավորություններով այն մարդկանց հետ, ովքեր հնարավորություն չունեն այդ պահին իրենց մոտ լինել: Հիշվող ու գեղեցիկ պահերով կիսվելու լավագույն միջոցը լուսանկարչությունն է, որին և դիմում է զբոսաշրջիկների մեծամասնությունը:
Հայտնի է, որ Ազգային աշխարհագրական կազմակերպության ամսագիրը՝ National Geographic-ը, ամենամյա մրցույթներ է կազմակերպում՝ ընթերցողներին առաջարկելով ամենատարբեր թեմաներ: Այսպես, օրինակ, ամսագրի խմբագրությունը հատուկ ուշադրություն է դարձնում ճանապարհորդական լուսանկարչությանը՝ թե՛ սկսնակ, թե՛ պրոֆեսիոնալ լուսանկարիչներին հնարավորություն տալով աշխարհի հետ կիսվել իրենց կյանքի ամենահիշվող պահերով:
Bored Panda-ի հաղորդմամբ՝ ճանապարհորդական լուսանկարչության մրցույթի մասնակիցների աշխատանքների ընդունումը դադարեցվել է հունիսի 30-ին, սակայն հաղթողների անունները հայտնի կդառնան օգոստոսին:
National Geographic-ի խմբագիրները թեթևացրել են մրցույթի արդյունքներին սպասող ընթերցողների սպասումը՝ առանձնացնելով «Բնություն» կատեգորիայի իրենց սիրելի լուսանկարները, որոնք և ներկայացնում ենք ստորև.




















