Հայտնի կանայք, որոնք ժառանգել են հայրերի տաղանդը (լուսանկարներ)
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. այսպես, տաղանդավոր ծնողների երեխաները ժառանգում են ծնողների լավագույն հատկանիշները՝ դառնալով նրանց գործի շարունակողները կամ հաջողությունների հասնելով այլ ոլորտներում:
AdMe.ru-ն մի քանի աստղային ընտանիք է ներկայացրել, որոնցում դուստրերը ժառանգել են հայրերի տաղանդը և հայտնի դարձել:
Ջոն Վոյթ և Անջելինա Ջոլի
Անջելինա Ջոլիի հայրը՝ դերասան Ջոն Վոյթը, 4 անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի: Սակայն Անջելինայի սերը կինոարվեստի հանդեպ առաջացել է այն ժամանակ, երբ ամուսնալուծությունից հետո նրա մայրը շատ ժամանակ է անցկացրել երեխաների հետ կինոթատրոններում: Ջոլին չի ներել հորն ընտանիքը լքելու համար և երկար ժամանակ հրաժարվել է շփվել նրա հետ: Այնուամենայնիվ, հայր ու դուստր նկարահանվել են «Լարա Քրոֆթ. դամբարաններ թալանողը» ֆիլմում, իսկ վերջերս նրանց հարաբերությունները կարգավորվել են:

Սթիվեն և Լիվ Թայլեր
Լիվ Ռանդգրենը (հենց այս ազգանունն է նա ստացել ծնվելու պահին) իր իսկական հոր մասին իմացել է դեռահաս տարիքում: Ենթագիտակցական մակարդակով նրան միշտ ձգել է մոր ընկերը՝ Aerosmith խմբի մենակատար Սթիվեն Թայլերը: Երաժիշտը հաճախ է եղել նրանց տանը և նման բան է կասկածել, քանի որ Լիվը շատ էր նման իրեն:

Փոլ և Ստելլա Մաքքարթնի
Բրիտանական «Բիթլզ» խմբի անդամ Փոլ Մաքքարթնին հինգ երեխա ունի, որոնցից մեկը՝ Սթելլան, հայտնիություն է ձեռք բերել, սակայն ոչ թե երաժշտության, այլ նորաձևության ոլորտում: Սթելլան հայտնի մոդելիեր է, որն արժանացել է British Fashion Awards հեղինակավոր մրցանակին:

Օզզի և Քելի Օսբորն
Քելի Օսբորնը փոքր ժամանակ շատ է ճանապարհորդել իր հայտնի հոր՝ Օզզի Օսբորնի հետ, երբ վերջինս համերգներ է տվել տարբեր երկրներում: Մի ժամանակ նրանց ընտանիքն այնքան հայտնի է եղել, որ հեռուստատեսությամբ հեռարձակվել է «Օսբորնների ընտանիքը» շոուն: Հայտնի է, որ Քելիի կնքահայրը լեգենդար երաժիշտ Էլթոն Ջոնն է:

Քուրտ Ռասել և Քեյթ Հադսոն
Չնայած այն բանին, որ Գոլդի Հոունի ամուսին Քուրտ Ռասելը դերասանուհի Քեյթ Հադսոնի խորթ հայրն է, Քեյթը և նրա եղբայրն ընդունում են նրան որպես հայր և մշտապես շնորհակալություն են հայտնում երջանիկ մանկության համար:
«Կարևոր չէ՝ ինչքան զբաղված է նա եղել. նա միշտ մեզ հետ է եղել: Ոչ թե որովհետև այդպես էր պետք, ուղղակի նրա համար ավելի լավ տեղ չկար, քան այն վայրը, որտեղ գտնվում է նրա ընտանիքը: Մենք քո աջակցությունը զգացել ենք մանկությունից, իմ սերը քո հանդեպ անչափելի է», - գրել է դերասանուհին:











