Կարեն Շահնազարովը նշում է ծննդյան 65-ամյակը. ռեժիսորին շնորհավորել է ՌԴ վարչապետը (լուսանկարներ)

13:02 • 08.07.17

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ծննդյան 65-ամյակի առթիվ շնորհավորել է ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Կարեն Շահնազարովին:

Ինչպես նշում է life.ru-ն, վարչապետն ընդգծել է, որ Շահնազարովի ղեկավարության օրոք «Մոսֆիլմ»-ը դարձել է  Ռուսաստանի կինոարդյունաբերության խոշորագույն ստեղծագործական կոնցեռներից մեկը:

«Ձեզանում համադրվում է ռեժիսորի ու ղեկավարի վառ արտահայտված տաղանդը, ինչն էլ օգնում է Ձեզ գլխավորել հանրահայտ «Մոսֆիլմ»-ը: Այսօր Ձեր շնորհիվ այն հանդիսանում է ռուսական կինոարդյունաբերության խոշորագույն ստեղծագործական կոնցեռներից մեկը»,-ասվում է Մեդվեդևի՝ կառավարության կայքում հրապարակված շնորհավորական ուղերձում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ևս շնորհավորական ուղերձ է հղել Կարեն Շահնազարովին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն և նորանոր ստեղծագործական նվաճումներ։

Նշենք, որ բեմադրող-ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, ինչպես նաև «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի ղեկավար Կարեն Շահնազարովը ծնվել է 1952թ. հուլիսի 8-ին: Նրան լայն ճանաչում է բերել «Մենք ջազից ենք» երաժշտական ֆիլմը, որն էկրան է բարձրացել 1983թ.: Նրա նկարահանած ֆիլմերն արժանացել են ավելի քան 50 միջազգային ու ազգային մրցանակի, 2 անգամ մասնակցել են Կաննի կինոփառատոնին և 2 անգամ ներկայացվել հեղինակավոր «Օսկար» մրցանակի:

 

Картинки по запросу Карен Шахназаров архивные фото

Картинки по запросу Карен Шахназаров архивные фото

Картинки по запросу Карен Шахназаров архивные фото

Картинки по запросу Карен Шахназаров архивные фото

 

Կարեն Շահնազարովը՝ հոր հետ

 

Картинки по запросу Карен Шахназаров архивные фото

Похожее изображение

Картинки по запросу Карен Шахназаров архивные фото

 

 

 

Կարեն Շահնազարովը նշում է ծննդյան 65-ամյակը. ռեժիսորին շնորհավորել է ՌԴ վարչապետը (լուսանկարներ)