Ձեր արվեստը սիրված և սպասված է Հայաստանում. ՀՀ Նախագահը շնորհավորել է Կարեն Շահնազարովին

11:36 • 08.07.17

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Կարեն Շահնազարովին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն և նորանոր ստեղծագործական նվաճումներ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Դուք կինոյի մեծագույն վարպետներից եք՝ հռչակավոր ռեժիսոր և պրոդյուսեր, որի ֆիլմերը բարձր են գնահատվել թե՛ հանդիսատեսի, թե՛ կինոգետների կողմից:
Ուրույն ձեռագրով ստեղծված Ձեր ֆիլմերը խորհրդային և ռուսական կինոյի տարեգրության փայլուն էջերից են:

Ձեր արվեստը սիրված և սպասված է Հայաստանում, իսկ հասարակական գործունեությունը, հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերը դրվատանքի և բարձր գնահատանքի են արժանի»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:

Ձեր արվեստը սիրված և սպասված է Հայաստանում. ՀՀ Նախագահը շնորհավորել է Կարեն Շահնազարովին