Գերմանիայի սառցե դարաշրջանի քարանձավներն ընդգրկվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում

19:03 • 09.07.17

ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովը Լեհաստանի Կրակով քաղաքում կիրակի կայացած նիստում Գերմանիայի Բադեն-Վյուրտենբերգ քարանձավներն ընդգրկել է Համաշխարհային ժառանգության ցանկում:

 

Այս մասին հայտնում է DW.com-ը` նշելով, որ շրջանում գտնվող վեց քարանձավը միավորված է «Սառցե դարաշրջանի հնագույն արվեստի քարանձավներ» անունը կրող համալիրում:

 

Հաղորդվում է, որ 2007-ին գերմանական Թյուբինգեն համալսարանի հնագետները քարանձավներում անցկացրած պեղումների ժամանակ հայտնաբերել են մամոնտի ժանիքից պատրաստված մարդկային և կենդանական արձանիկներ, այդ թվում նաև «Մարդ-առյուծի» և «Վեներայի» արձանիկները: Դրանք համարվում են մարդկության պատմության մեջ մամոնտի ոսկորից պատրաստված առաջին քանդակները:

 

Փորձաքննությունը վկայում է, որ դրանք 30 000 - 36 000 տարվա պատմություն ունեն:

 

Հիշեցնենք, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի հանձնաժողովը նախօրեին համաշխարհային ժառանգության ցանկում է ներառել նաև երեք կառույց` Չինաստանից, Հնդկաստանից և Կամբոջայից:

  

 

Գերմանիայի սառցե դարաշրջանի քարանձավներն ընդգրկվել են ՅՈւՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում