Մոսկվայում մահացել է նկարիչ Իլյա Գլազունովը

16:28 • 09.07.17

Մոսկվայում 87 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի ռուս նկարիչ Իլյա Գլազունովը: Այս մասին հայտնում է РИА Новости-ին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Գլազունովը մահացել է գիշերը: Նկարչի դուստր Վերա Գլազունովայի խոսքով՝ նա մահացել է սրտային անբավարարությունից: Հուղարկավորության արարողության ամսաթիվը և վայրը դեռևս հայտնի չեն:

Իլյա Գլազունովն ամենահայտնի ռուս նկարիչներից է. նա նաև աշխատել է որպես սցենոգրաֆ և գրքերի նկարազարդող: Վարպետը հիմադրել է Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ռուսական ակադեմիան:

Մոսկվայում մահացել է նկարիչ Իլյա Գլազունովը