«Գահերի խաղի» դերասանները՝ անսպասելի փսիխոդելիկ կերպարներում (լուսանկարներ, տեսանյութ)
Աշխարհահռչակ անգլիացի լուսանկարիչ Մայլս Օլդրիջը ֆոտոշարք է հեղինակել՝ «Գահերի խաղը» հեռուստասերիալի դերասաններին պատկերելով ամբողջովին այլ կերպարներում:
«Յուրաքանչյուր կադր անելու ժամանակ ցանկացել եմ ցուցադրել հեռուստասերիալի կերպարների ազդեցությունը դերասանների վրա՝ պահպանելով նրանց առանձնահատկությունները», - ասել է լուսանկարիչը:
Bored Panda-ն գրում է, որ Օլդրիջի ֆոտոսեսիան 1940-1960-ականների հոլիվուդյան ոճի մեջ է. այն հագեցած է ինտենսիվ գույներով, լույսով և դրամայով:
«Վառ գույների միջոցով ստեղծված պատմությունները, որոնք առկա են յուրաքանչյուր լուսանկարում, հանդիսատեսին տեղափոխում են իմ ստեղծած փսիխոդելիկ աշխարհը, որն իրականում արտացոլում է «Գահերի խաղի» խորհրդավոր և մութ էությունը», - պարզաբանել է լուսանկարիչը:


















