Ջոան Ռոուլինգը հեքիաթ է գրել դիմակահանդեսի զգեստի վրա

02:37 • 11.07.17

Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը դիմակահանդեսի համար նախատեսված զգեստի վրա գրել է իր նոր հեքիաթներից մեկի մեծ մասը: Այս մասին գրողը պատմել է CNN-ին տված հարցազրույցում:

«Ես 50-ամյակս նշել եմ Հելոուինի օրը, չնայած դա իմ ծննդյան օրը չէ: Կորած ձեռագրի տեսքով կոստյում եմ կրել՝ զգեստի վրա գրելով այս գրքի մեծ մասը», - ասել է գրողը:

Ռոուլինգը նաև նշել է, որ ինքը դեռ չի որոշել նոր հեքիաթի հրատարակման հարցը: Նրա խոսքով՝ չի բացառվում, որ այն այդպես էլ կմնա զգեստի վրա:

«Այժմ այն կախած է իմ զգեստապահարանում», - խոստովանել է Ռոուլինգը:

Ջոան Ռոուլինգը հեքիաթ է գրել դիմակահանդեսի զգեստի վրա