Հայտնի է «Ինքնասպանների ջոկատի» երկրորդ մասի ռեժիսորը. լրատվամիջոցներ

20:00 • 12.07.17

«Ինքնասպանների ջոկատը» ամերիկյան մարտաֆիլմի երկրորդ մասի ռեժիսոր կարող է դառնալ իսպանացի ռեժիսոր Ժաումե Կոլյետ Սերան, որը հայտնի է «Ծանծաղուտ» ֆիլմի շնորհիվ: Այս մասին հայտնում է Deadline-ը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ Warner Bros. ստուդիան դիտարկել է մի շարք թեկնածություններ, այդ թվում՝ Մել Գիբսոնին, սակայն ընտրել է Կոլյետ Սերային:

Հայտնի է, որ «Ինքնասպանների ջոկատի» սցենարի հեղինակը և ռեժիսորը եղել է Դևիդ Էյրը: Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Ուիլ Սմիթը, Մարգո Ռոբին և Ջարեդ Լետոն:

Հայտնի է «Ինքնասպանների ջոկատի» երկրորդ մասի ռեժիսորը. լրատվամիջոցներ