«Գահերի խաղի» ստեղծողները կեղծ տեսարաններ են նկարահանել պապարացիներին շփոթեցնելու համար
«Գահերի խաղը» սիրված հեռուստասերիալի ստեղծողները կեղծ տեսարաններ են նկարահանել, ինչի նպատակը պապարացիներին շփոթեցնելն է: Այս մասին հայտնել է Ջոն Սնոուի դերակատար Քիթ Հարինգթոնը Jimmy Kimmel Live հաղորդման ժամանակ: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է հաղորդման YouTube-ում:
Հարինգթոնը հրաժարվել է բացահայտել հեռուստասերիալի յոթերորդ եթերաշրջանի սյուժետային որևէ մանրամասներ և չի հաստատել, արդյոք ինքը կհայտնվի ութերորդ եթերաշրջանում:
«Ինչ եմ կարող ասել այս եթերաշրջանի մասին. մեզ ամենուր շատ պապարացիներ են հետևել, մանավանդ երբ Իսպանիայում ենք եղել, և մենք իրոք կեղծել ենք որոշ տեսարաններ», - ասել է նա:
Դերասանի խոսքով՝ անձամբ ինքը նկարահանվել է երեք կեղծ տեսարանում, ընդ որում, յուրաքանչյուրի ստեղծման համար նկարահանող խմբին պահանջվել է մոտ 5 ժամ:










