Երիտասարդ նկարիչը հայտնիների անհավանական դիմանկարներ է պատկերում աղի և սուրճի օգնությամբ (լուսանկարներ, տեսանյութ)
Բահամյան կղզիների մայրաքաղաք Նասաուի երիտասարդ բնակիչն արտասովոր տաղանդ ունի. նա վերջերս մեծ ճանաչում է ձեռք բերել համացանցում տեղադրելով իր յուրօրինակ արվեստի գործերը:
Ինչպես գրում է Oddity Central-ը, երիտասարդ Ալան Պաչինո Ուալասը հայտնիների դիմանկարները պատկերում է աղի, աղացած սուրճի և կերակրի սոդայի օգնությամբ:
Ուալասը սովորաբար աշխատում է բոլոր տեսակի ներկանյութերով ու տարատեսակ միջոցներով` ջրաներկով, յուղաներկով, սփրեյով, ծառի տերևով և հացահատիկով: Վերջերս նա սոցցանցերում ներկայացրել է իր նոր աշխատանքները, և դրանք բավականին լավ արձագանքի են գտել օգտատերերի շրջանում:
Ալան Պաչինոյի գործերի շարքում են ռեփերներ Դրեյքի, Քանյե Ուեսթի, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի, բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի և այլ հայտնի անձանց դիմանկարները:
















