Ջո Պեշին կնկարահանվի Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» ֆիլմում

15:18 • 13.07.17

Դերասան Ջո Պեշին կնկարահանվի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» ֆիլմում, որը հիմնված է իրական դեպքերի վրա և որում պետք է խաղան նաև Ռոբերտ Դե Նիրոն, Ալ Պաչինոն, Հարվի Քեյթելը և Բոբի Կանավալեն:

Deadline-ի հաղորդմամբ՝ Պեշին պաշտոնապես միացել է նախագծին, իսկ Քեյթելի և Կանավալեի հետ բանակցությունները շարունակվում են:

Նշվում է, որ առաջին անգամ իտալական ծագումով բոլոր հոլիվուդյան դերասանները միասին կհայտնվեն մեծ էկրանին:

Աղբյուրը մանրամասնում է, որ ֆիլմի նկարահանումները պետք է մեկնարկեն օգոստոսին: Պեշին, որը բազմիցս հրաժարվել է այս դերից, կխաղա մաֆիոզ Ռասել Բուֆալինոյի դերը:

Հայտնի է, որ ֆիլմի հիմքում ընկած է Չարլզ Բրենդտի «Ասում են՝ դու տներ ես ներկում» գիրքը: Մաֆիոզների խոսակցականում այսպես դիմում են վարձու մարդասպաններին, քանի որ հանցագործությունից հետո պատերի վրա արյան հետքեր են մնում:

Չարլզ Բրենդտը նվիրել է իր աշխատանքը վարձու մարդասպան Ֆրենկ Շիրանին, որը հայտնի է եղել Իռլանդացի մականունով:

Ջո Պեշին կնկարահանվի Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» ֆիլմում