Ալպերում անցկացվել է «աշխարհի ամենաբարձր» դաշնամուրային համերգը (լուսանկարներ)

20:42 • 13.07.17

Ալպերում անցկացվել է «աշխարհի ամենաբարձր» դաշնամուրային համերգը. դաշնակահարուհի և լեռնագնաց Էլիզա Տոմելինին ոտքով հասել է Մոնտե Ռոզա լեռնազանգվածի գագաթ, իսկ նրա գործիքը տեղ է հասցվել ուղղաթիռով: 

The Local-ի հաղորդմամբ՝ դաշնակահարուհու ելույթն անցկացվել է 4.460 մետր բարձրության վրա՝ -15 ջերմաստիճանի պայմաններում: Իտալուհու խոսքով՝ եղանակը քամոտ է եղել, և ինքը փոքր է զգացել իրեն բնության համեմատ: 

Նշվում է, որ համերգից ստացված հասույթը Տոմելինին մտադիր է փոխանցել Նեպալի մանկատներից մեկին:

 

 

Ալպերում անցկացվել է «աշխարհի ամենաբարձր» դաշնամուրային համերգը (լուսանկարներ)