Արքայազն Ուիլյամն ու Հարին վավերագրական ֆիլմում կպատմեն իրենց մոր ՝ Լեդի Դիի մասին (տեսանյութ)

05:42 • 13.07.17

Շուտով էկրաններին է հայտնվելու Մեծ Բրիտանիայի արքայադուստր Դիանայի մասին պատմող ֆիլմը, որը կոչվում է <<Դիանան՝ մեր մայրը. նրա կյանքն ու ժառանգությունը>>:


Ֆիլմը նկարահանվել է Լեդի Դիի ողբերգական ավտովթարից ուղիղ 20 տարի անց, և թրեյլերում հստակ երևում է, ինչպես են Արքայազն Ուիլյամն ու Հարին պատմում իրենց մոր մասին և կիսվում տարբեր հիշողություններով՝ դասավորելով սեղանին փռած հին նկարները:

<<Նա սիրում էր ծիծաղել, ուրախ ժամանակ անցկացնել, հրաժարվում էր անել այն, ինչ իրեն ստիպում են... Մայրիկը շատ լավ գիտեր, որ իսկական կյանքը պալատի պատերից դուրս է գտնվում...>>, - պատմել է արքայազն Ուիլյամը:


 

Արքայազն Ուիլյամն ու Հարին վավերագրական ֆիլմում կպատմեն իրենց մոր ՝ Լեդի Դիի մասին (տեսանյութ)