Իռլանդուհին հեքիաթային արարածներ է ստեղծում ավոկադոյի կորիզներից (լուսանկարներ)

08:45 • 14.07.17

Իռլանդուհի Ջեն Քեմփբլն ավոկադոյով լանչ է պատրաստելիս եղել, երբ հանկարծ նկատել է դրա միջուկի և կորիզի յուրահատուկ գեղեցկությունը: Շաբաթներ շարունակ կորիզի տեսքը և հատկություններն ուսումնասիրելուց հետո նա մի գունավոր քերծվածք է նկատել կորիզի մակերևույթի վրա, որը ոգեշնչել է նրան շարունակել կորիզի բնական զարդարումն այնքան, մինչև դրանից արվեստի գործ է ստացվել:

Bored Panda-ի հաղորդմամբ՝ այդ օրից ի վեր աղջիկը քանդակելու միջոցով վերածում է ավոկադոյի կորիզները հեքիաթային արարածների, որոնց կերպարների հիմք է ծառայում կելտական դիցաբանությունը:

Նշվում է, որ վարպետի ձեռքի տակից դուրս են գալիս անտառային ոգիներ, հնագույն աստվածուհիներ, ինչպես նաև՝ վայրի սնկեր և բուսական աշխարհի այլ ներկայացուցիչներ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իռլանդուհին հեքիաթային արարածներ է ստեղծում ավոկադոյի կորիզներից (լուսանկարներ)