Billboard-ը հրապարակել է 2016թ. ամենահարուստ երաժիշտների ցանկը (լուսանկարներ)
Հեղինակավոր Billboard ամսագիրը հրապարակել է 2016թ. ամենաբարձր վարձատրվող երաժիշտների ցանկը, որը գլխավորում է ամերիկյան r'n'b ոճի երգչուհի Բեյոնսեն:
Հայտնի է, որ 3 երեխայի մայրը մեկ տարում ձայնասկավառակների վաճառքից, սթրիմինգային ծառայություններից, շրջագայություններից և մասնագիտական գործուենության այլ միջոցներից վաստակել է 62,1 մլն դոլար: Աղբյուրը մանրամասնում է, որ երգչուհու եկամտի հիմնական աղբյուրը եղել են շրջագայությունները՝ 54,7 մլն դոլար:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Guns N' Roses խումբը (42,3 մլն), մինչդեռ լավագույն եռյակը եզրափակում է Բրյուս Սփրինգսթինը (42,2 մլն):
Այնուհետև 37,3 մլն դոլար ցուցանիշով ռեփեր Դրեյքն է, որին հաջորդում են Ադելը (37 մլն), Coldplay-ը (32,3 մլն) ու Ջասթին Բիբերը (30,5 մլն դոլար):
Լավագույն տասնյակը եզրափակում են Լյուք Բրայանը (27,3 մլն), Քանյե Ուեսթը (26,1 մլն) և Քենի Չեսնին (25,4 մլն):
Ընդհանուր առմամբ, ցանկում ներառվել է 50 երաժիշտ՝ այդ թվում նաև Ռիհանան, Փոլ Մաքքարթնին, Սելենա Գոմեսը, Ջենիֆեր Լոպեսը, Սելին Դիոնը, The Weeknd-ը և այլ հայտնիներ:
Բեյոնսե

Guns N' Roses

Բրյուս Սփրինգսթին

Դրեյք

Ադել











