Իտալիայում ցուցահանդեսը փակվել է՝ Մոդիլիանիի «կեղծ» կտավների պատճառով (լուսանկարներ)

17:09 • 14.07.17

Իտալական Ջենովա քաղաքում անցկացվող ցուցահանդեսը փակվել է՝ նկարիչ և քանդակագործ Ամեդեո Մոդիլիանիի «կեղծ» կտավների պատճառով: Այս մասին հայտնում է EFE-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Պալացո Դուկալեում ցուցահանդեսը պետք է աշխատանքն ավարտեր հուլիսի 16-ին, սակայն ոստիկանությունն առգրավել է 21 կտավ, որոնց իսկությունը կասկածներ է առաջացնում. ցուցահանդեսի կազմակերպիչները համոզված չեն, որ այդ կտավները Մոդիլիանիի վրձնին են պատկանում:

Նշվում է, որ ոստիկանությունը քննություն է սկսել ցուցահանդեսի կազմակերպմանն առնչություն ունեցող երեք մարդու նկատմամբ: Սկանդալի պատճառով ցուցահանդեսը փակվել է ժամանակից շուտ:

Մոդիլիանին 19-20-րդ դարերի ամենահայտնի նկարիչներից է. նա եղել է էքսպրեսիոնիզմ ուղղության ներկայացուցիչը:

 

 

 

 

Իտալիայում ցուցահանդեսը փակվել է՝ Մոդիլիանիի «կեղծ» կտավների պատճառով (լուսանկարներ)