Պուտինը քնով է անցել Օլիվեր Սթոունի՝ իր մասին ֆիլմի դիտման ժամանակ

22:01 • 14.07.17

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Օլիվեր Սթոունի «Հարցազրույց Պուտինի հետ» ֆիլմում նկարահանվել իրեն համոզել է մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: 

«Այդ նա է ինձ համոզել», - Газеты.Ru-ի փոխանցմամբ` ասել է Պուտինը` նշելով, որ Պեսկովն ասել է, որ ամերիկացի հանդիսատեսի համար կարևոր կլինի լսել Պուտինի խոսքը երկրի մասին: 

Նրա խոսքով` հատուկ նկարահանումներ չեն իրականացվել: Աշխատակազմը, ազատ ժամանակ գտնելով նախագահի գրաֆիկում, այդ պահին հրավիրել է նկարահանող խմբին: 

Պուտինն ինքը ֆիլմն ամբողջությամբ չի դիտել: Նա նույնիսկ քնել է ֆիլմի դիտման ժամանակ: Պուտինի խոսքով` ֆիլմի շարունակություն չի նախատեսվում նկարահանել: 

«Հարցազրույց Պուտինի հետ» ժապավենը 4 սերիայից կազմված վավերագրական ֆիլմ է, որը նկարահանել է ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունը 2017-ին:

 

 

 

Պուտինը քնով է անցել Օլիվեր Սթոունի՝ իր մասին ֆիլմի դիտման ժամանակ